ԱշխարհՊատահար

Մոսկվայում հայտարարվել է վտանգի նարնջագույն մակարդակ

Մոսկվայում առաջիկա երկու օրերին տեղալու է տեղումների ամսական նորմայի կեսից ավելին, ինչի պատճառով մայրաքաղաքում հայտարարվել է վտանգի նարնջագույն մակարդակ։

Քաղաքի ճանապարհներն ու ավտոմեքենաները ծածկվել են ձյունով, մի շարք ավտոճանապարհներին արձանագրվել են խցանումներ, իսկ տեսանելիությունը նվազագույնի է հասել։

Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով օդանավակայաններում 15 չվերթի մեկնում և 39 չվերթի ժամանում հետաձգվել են։

Նախնական տվյալներով՝ այս օրերին տեղումները կկազմեն 14-19 մմ, իսկ ձյան շերտի բարձրությունը կավելանա 10-15 սանտիմետրով։

Հզոր ցիկլոնը լուրջ բարդություններ է առաջացրել նաև ճանապարհային երթևեկության մեջ։ Ձևավորվել է խոշոր խցանում՝ առնվազն երկու ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով։

Ցիկլոնը պայմանավորված է օդային տարբեր զանգվածների բախմամբ, որը կշարունակվի մինչև չորեքշաբթի։

Մարինա Գրիգորյան