Տիգրան Մանսուրյանը նշում է ծննդյան 87-ամյակը
Մեծանուն կոմպոզիտոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը հունվարի 27-ին տոնում է իր ծննդյան 87-ամյակը։
Կոմպոզիտորի տարեդարձի առթիվ հունվարի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգային երեկոն, որը նախաձեռնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Համերգի գործընկերն է Հայաստանի կինոյի հիմնադրամը։
Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ներկայացվել Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և այլ միջազգային երաժշտական կենտրոններում։
2016 թվականին Տիգրան Մանսուրյանը նշանակվել է Հայաստանի Հանրային խորհրդի անդամ, իսկ 2022-ին՝ նրա անունով կազմակերպվել է Կոմպոզիտորների միջազգային մրցույթ։
