Մայիսի 4-ը՝ ոչ աշխատանքային օր
Կառավարությունը նախատեսում է 2026 թվականի մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել 2026 թվականի ապրիլի 18-ին, որը շաբաթ օր է:
Այս որոշումը կքննարկվի հունվարի 29-ին՝ նիստի օրակարգում:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը՝ մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություններով։ Ուստի Երևանի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխվի:
Նախագիծը պատրաստվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից։
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովները անցկացվում են տարեկան երկու անգամ։ Նախաձեռնության հեղինակը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է։ Հարթակը միավորում է եվրոպական երկրների ղեկավարներին՝ քննարկելու ռազմավարական նշանակության թեմաներ։
ԵՔՀ առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2022-ի հոկտեմբերին՝ Պրահայում։ Այս գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Իլհամ Ալիևը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
