ՀայաստանՏնտեսություն

Պայմանավորվածություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի և բիտումի երկաթուղային փոխադրումների իրականացման վերաբերյալ։

Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ այդ հնարավորությունից արդեն կարող են օգտվել նաև հայ գործարարները։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 19-ին նախարարն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր Հայաստան-Վրաստան սահմանը հատած ադրբեջանական ծագման բենզինի ներմուծման մասին։ Այրում կայարանի միջոցով Հայաստան էր մուտք գործել 1300 տոննա ծավալով բենզին։

Ադրբեջանական բենզինի ներմուծումն իրականացրել են երկու ընկերություն՝ «Մեգա Թրեյդ»-ը և «Շիշա ուորլդ»-ը։ Այն հասանելի է Ran Oil բենզալցակայանների ցանցում։

Մարինա Գրիգորյան