Հայաստանը՝ ֆրանսիական հեղինակավոր ամսագրի շապիկին
Զբոսաշրջության կոմիտեի փոխանցմամբ՝ Հայաստանը ներկայացվել է ֆրանսիական Le Courrier de l’Atlas ամսագրում հրապարակված հոդվածում։
Նյութը պատրաստվել է 2025 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպված ճանաչողական այցի շրջանակում, որի ընթացքում ֆրանսիացի լրագրողները այցելել են Հայաստան։
Այցին ավարտին լրագրողները հրապարակել են հոդվածներ՝ ներկայացնելով իրենց դիտարկումները երկրի պատմության, մշակույթի և ժառանգության վերաբերյալ։
Le Courrier de l’Atlas ամսագրում հրապարակված նյութի հեղինակը լրագրող Ֆաթմա Թորխանին է։
Հոդվածում անդրադարձ է կատարվում Հայաստանի քրիստոնեական ժառանգությանը, դրա պատմական նշանակությանը, ինչպես նաև կրոնի դերին երկրի մշակութային և հոգևոր կյանքում։
Հատկանշական է, որ Հայաստանը ներկայացնող լուսանկարն ընդգրկվել է նաև ամսագրի շապիկում։
