ԱշխարհՊատահար

Կոլումբիա-Վենեսուելա սահմանին ինքնաթիռ է կործանվել

Կոլումբիա-Վենեսուելա սահմանին գտնվող Կուկուտա քաղաքի մերձակայքում կործանվել է Satena ավիաընկերությանը պատկանող Beech 1900D տիպի թեթև ինքնաթիռը։

Վթարի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ․ նախնական տեղեկություններով՝ ողջ մնացածներ չկան։

Ինքնաթիռը ռադարներից անհետացել էր մոտ գիշերը, ինչից հետո կորել էր նրա հետ կապը։

Հայտնի է, որ ինքնաթիռը զբաղվում էր բեռի տեղափոխմամբ, սակայն՝ ինչ բեռ էր տեղափոխվում, պաշտոնապես չի հաղորդվում։

Վթարի պահին սրահում գտնվել են նաև քաղաքական գործիչներ, այդ թվում՝ կոնգրեսական և Սենատի թեկնածու։

Դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Վթարի ճշգրիտ պատճառները դեռևս պարզված չեն։

Նշվում է, որ դեպքից օրեր առաջ ԱՄՆ ռազմաօդային ուժերը Կարիբյան ծովում՝ Վենեսուելայի մերձակայքում, իրականացրել էին նավերի ոչնչացման գործողություններ՝ հայտարարելով, թե դրանք օգտագործվում էին թմրանյութերի փոխադրման համար։

Այս պահին որևէ պաշտոնական տեղեկատվություն չկա, որը կհաստատի կամ կբացառի ամերիկյան զինված ուժերի հնարավոր կապը ինքնաթիռի կործանման հետ։

Մարինա Գրիգորյան