Քրեական վարույթ է հարուցվել Մասյացոտնի թեմի առաջնորդի լիազորությունները խոչընդոտելու դեպքերի առթիվ
Քննչական կոմիտեում 2026 թվականի հունվարի 29-ին քրեական վարույթ է նախաձեռնվել՝ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի լիազորությունները իրականացնելուն ուղղված խոչընդոտների առթիվ:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 2026 թվականի հունվարի 16-ին արգելել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց որևէ կերպ խոչընդոտել եպիսկոպոսի գործունեությունը, այդ թվում՝ ֆինանսական միջոցների տնօրինումը և գործարքների իրականացումը։
Կայացվել է «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշում, որը 2026 թվականի հունվարի 19-ին առձեռն հանձնվել է Մայր Աթոռի Դիվանատուն:
Մինչդեռ, 2026 թվականի հունվարի 27-ի Գերագույն հոգևոր խորհրդի որոշմամբ՝ հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
Քրեական վարույթը հարուցվել է այն դեպքերի առթիվ, երբ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու» համապատասխան ծառայողները, իրենց պաշտոնական լիազորություններն օգտագործելով, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի չկատարման և այն չկատարելուն դրդելու դեպքեր են իրականացրել:
