ՀայաստանՍոցիալական

Սաղմոսավանքում անցկացվել է միասնական աղոթք կալանավորված հոգևորականների և գերեվարվածների համար

Արագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատացյալները այս շաբաթ իրենց միասնական աղոթքը կատարել են Սաղմոսավանք վանական համալիրում։ Ժամերգության ընթացքում աղոթքներ են հնչել կալանավորված հոգևորականների,

ազատազրկման մեջ գտնվող անձանց, ինչպես նաև գերեվարված հայորդիների համար։

Թեմից տեղեկացնում են, որ հաջորդ միասնական աղոթքը կկայանա փետրվարի 5-ին՝ ժամը 19։00-ին, Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում։

Միասնական աղոթքները կրում են շարունակական բնույթ։ Դրանք անցկացվում են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանավորումից հետո և կազմակերպվում են ամեն հինգշաբթի՝ թեմի տարբեր եկեղեցիներում։

Արագածոտնի թեմի փոխանցմամբ՝ ժամերգությունների ընթացքում հավատացյալները աղոթում են անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, ազատազրկված և գերեվարված հայորդիների, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու անսասանության և հայրենիքի խաղաղ ու բարօր ընթացքի համար։