ՀայաստանՔաղաքականություն

Էստոնիան այս տարի Երևանում դեսպանություն կբացի

Էստոնիան 2026 թվականին նախատեսում է Երևանում բացել իր դեսպանությունը։

Այս մասին հայտնել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան՝ անդրադառնալով նաև Բրյուսելում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած հանդիպմանը։

«Բրյուսելը մարդկանց միավորելու յուրահատկություն ունի։ Սպոնտան հանդիպում ունեցա իմ սիրելի ընկեր, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Եթե ոչ որևէ այլ վայրում, ապա այս տարի Երևանում Էստոնիայի դեսպանատան բացման ժամանակ մենք կրկին կհանդիպենք»,- գրել է Ցահքնան։

Էստոնիայի ԱԳ նախարարի գրառմանն արձագանքել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ողջունելով նախաձեռնությունը։

Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայումս աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում։

Մարինա Գրիգորյան