Պետությանը վերականգնվել է ավելի քան 11 միլիարդ դրամ
Գլխավոր դատախազությունում ամփոփվել են քրեական վարույթների շրջանակում վերականգնված և արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալները։
Ըստ հրապարակված տեղեկատվության՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակում Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 3 միլիարդ 615 միլիոն 805 հազար 415 դրամ։
Գործարկման օրվանից՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, նույն հաշվին ընդհանուր առմամբ փոխանցվել է 21 միլիարդ 458 միլիոն 58 հազար 668 դրամ։ Նշված գումարը ներառում է նաև Քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվից փոխանցված 9 միլիարդ 425 միլիոն 523 հազար դրամը և Դատախազության դեպոզիտային հաշվից փոխանցված 4 միլիարդ 368 միլիոն 396 հազար 700 դրամը։
Միաժամանակ, 2025 թվականի երկրորդ կիսամյակում Հարկ վճարողի միասնական հաշվին փոխանցվել է 7 միլիարդ 634 միլիոն 51 հազար 185 դրամ։
Նույն ժամանակահատվածում Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով որպես գույք արգելանք է դրվել 832 միլիոն 908 հազար 689 դրամի չափով դրամական միջոցների վրա։
Հակակոռուպցիոն կոմիտեում 2025 թվականի երկրորդ կիսամյակում քննվող քրեական վարույթներով դրամական միջոցների նկատմամբ արգելանք չի կիրառվել։
