Ավտոմրցաշարի ժամանակ ողբերգական վթար է տեղի ունեցել
Այսօր՝ փետրվարի 1-ին, Արարատի մարզում «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա»-ի կողմից կազմակերպված ավտոմրցաշարի ընթացքում ողբերգական դեպք է տեղի ունեցել։
30-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Ազատի ջրամբարի ճանապարհին կողաշրջվել է, ինչի հետևանքով տեղում մահացել է։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տարածքը սահմանազատվել է, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Մահացածը Off Road-Trophy Sprint 2026 մրցաշարի մասնակից չի եղել և միջոցառմանը ներկա է գտնվել որպես հանդիսատես։
Ավտովթարի հետևանքով մեկ անձ ևս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Նրա ինքնությունը դեռ ճշտված չէ։
