ՀայաստանՍոցիալական

Սաստիկ բուք․ իրավիճակը Մեղրիի լեռնանցքում

Փետրվարի 1-ին՝ 19։45-ի դրությամբ, Մեղրիի լեռնանցքը սաստիկ բքի պատճառով ժամանավորապես փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: