ԻրավականՀայաստան

Բացահայտվել է կաշառակերության դեպք

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտվել է, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առանձին պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց ծառայողական լիազորությունները, մի շարք քաղաքացիների օգտին ապօրինի անգործության դիմաց ստացել են կաշառք։

Նրանցից մեկը, նախապես տեղեկացված լինելով նույն վարչական շրջանում քաղաքացու կողմից առանց թույլտվության իրականացվող ապօրինի շինարարական աշխատանքների մասին, 2025 թվականի նոյեմբերին քաղաքացուց պահանջել է 200 հազար դրամ կաշառք՝ մինչև 2,5 միլիոն դրամի չափով տուգանք առաջացնող իրավախախտումը չարձանագրելու նպատակով։

Քրեական վարույթի շրջանակում պարզվել է նաև, որ մեկ այլ պաշտոնատար անձ ևս, տեղեկացված լինելով վարչական շրջանի մեկ հասցեում իրականացվող ապօրինի շինարարության մասին, տվյալ հասցեի բնակչի օգտին ապօրինի անգործություն դրսևորելու և խախտումը չարձանագրելու նպատակով 2025 թվականի հոկտեմբերին նրանից պահանջել և ստացել է կաշառք։

Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Մարինա Գրիգորյան