ՀայաստանՊատահար

Երևան–Սևան–Իջևան ճանապարհին հայտնաբերվել է մարիխուանայի 42 փաթեթ․ վարորդը ձերբակալվել է

Պարեկները կանգնեցրել են «ՎԱԶ-217020» մակնիշի ավտոմեքենան, որի ստուգման ընթացքում սրահի ակնհայտ տեսանելի հատվածներում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ։ Պարզվել է, որ մեքենան վարել է Աշտարակ քաղաքի բնակիչ 23-ամյա երիտասարդը։

Ըստ նախնական տվյալների՝ երիտասարդը թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով՝ իրացնելու նպատակով։ Նրա կողմից ձեռք բերված 42 փաթեթներից մի մասը տեղադրվել է Երևան–Սևան–Իջևան ճանապարհի՝ Սևանի վարչական տարածքի տարբեր հատվածներում, իսկ մյուս մասը գտնվել է մեքենայում։

Վարորդը ձերբակալվել և մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։ Անձնական խուզարկության ընթացքում նրա մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ և կիսամոխրացած հետքերով կաթուցիչ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված զննությամբ Սևան–Իջևան ճանապարհի 57-րդ կմ հատվածում հայտնաբերվել է մարիխուանայի 21 փաթեթ։ Եվս 21 փաթեթ հայտնաբերվել է հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենայի խուզարկությամբ։

23-ամյա երիտասարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։