Կասեցվել է Շահումյան գյուղի մանկապարտեզի խոհանոցը

Կասեցվել է Արարատի մարզի Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի մանկապարտեզի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը։ Այդ մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) մամուլի ծառայությունը։

ննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատերի ծեփը թափված է եղել, առաստաղներն ապահով չեն եղել և չեն պահվել նորոգ վիճակում, ունեցել են տարբեր մեծության ճաքեր, կառուցված չեն եղել այնպես, որ նվազեցվեն կեղտի կուտակումները և մասնիկների թափվելու հնարավորությունը։

Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: