Հայաստանը՝ բնապահպանական միջազգային համաժողովին՝ COP17-ին ընդառաջ
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների վերաբերյալ միջկառավարական գիտաքաղաքական հարթակի (IPBES) 12-րդ լիագումար նստաշրջանի բացման արարողությանը։
Նախարարը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ կենսաբազմազանության կորուստը ամբողջ աշխարհում շարունակվում է ահազանգող տեմպերով։
Համբարձում Մաթևոսյանը կարևորել է IPBES-ի դերը գիտության և քաղաքականության միջև կապ ապահովելու գործում՝ վստահելի տվյալների և փաստահեն գնահատումների միջոցով։
Նախարարն անդրադարձել է նաև COP17-ին, որտեղ Հայաստանը ներկայանալու է՝ որպես համաժողովի հյուրընկալող երկիր։ «Taking action for nature» կարգախոսի ներքո Հայաստանի նախագահությունը կոչ է անում բոլոր կողմերին և շահագրգիռ դերակատարներին համախմբվել՝ Երևանում կայանալիք կողմերի հանդիպմանը լիարժեք պատրաստ լինելու համար։
Հիշեցնենք, որ 2026-ի հոկտեմբերի 18-30-ը Հայաստանը հյուրընկալելու է բնապահպանական COP17 համաժողովը։ Առհասարակ միջոցառմանը մասնակցում են ՄԱԿ-ի անդամ երկրները։ Հայաստանը հրավիրել է նաև Ադրբեջանին։

