Գավառի մանկատան նախկին տնօրենը մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրության մեջ

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից պարզվել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը 2013-2021 թվականների ընթացքում ապօրինի մասնակցություն է ունեցել իր մտերիմների ձեռնարկատիրական գործունեությանը:

Մասնավորապես, 2015 թվականի նոյեմբերից 2021 թվականը նա «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի հաշվին կազմակերպել է իր մտերիմների սրճարան-ռեստորանի ջեռուցման, իսկ 2013-2018 թվականներին էլ՝ էլեկտրաէներգիայի ու ջրի մատակարարումը՝ խախտելով օրենքով սահմանված արգելքները:

Նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել։

Մարինա ԳրիգորյանԼ