Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման

Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է հայ քաղաքացիների նկատմամբ քրեական գործերով դատավարությունը: Այսօր դատարանը հրապարակեց որոշումները՝ մեղավոր ճանաչելով Արայիկ Հարությունյանին, Լևոն Մնացականյանին և Դավիթ Մանուկյանին՝ դատապարտելով նրանց ցմահ ազատազրկման:

Դատավճիռը վերաբերում է մի շարք ծանր հանցագործությունների, որոնց մեջ ընդգրկված են՝ պատերազմը և մարդկության դեմ հանցագործությունները, ռազմական հանցագործությունները, պատերազմական օրենքների խախտումը, ահաբեկչությունը, ահաբեկչության ֆինանսավորումը և այլն

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այս գործողությունները, ըստ մեղադրանքի, տեղի են ունեցել «Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում»։

Դատավարությանը մասնակցել են մեղադրյալները, նրանց պաշտպանները, որոշ տուժողներ և նրանց իրավահաջորդները, ինչպես նաև պետական մեղադրող կողմի ներկայացուցիչները:

Մարինա Գրիգորյան