Ջեյքոբ Հելբերգը կուղեկցի Ջեյ Դի Վենսին
Ինչպես նշել էինք, փետրվարի 9-11-ը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կկատարի աշխատանքային այց Իտալիա, ապա Հայաստան և Ադրբեջան։
ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխանցմամբ՝ այցի ընթացքում նրան կուղեկցի նաև ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը։
Այցի շրջանակում Հայաստան և Ադրբեջան նախատեսված ուղևորությունները նպատակ ունեն աջակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնություններին և առաջ մղել TRIPP նախաձեռնությունը։ Ասվում է Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ։
Նշենք, որ Ջեյ Դի Վենսի տարածաշրջանային այցի մասին տեղեկացրել էր Սպիտակ տան ղեկավարը հունվարի 24-ին։

