Ալիջանի սահմանային անցակետը մոտ է գործարկմանը
Թուրքիայի և Հայաստանի միջև գտնվող Ալիջանի կամ Մարգարայի սահմանային անցակետում նախապատրաստական աշխատանքներն արագացել են։
Իգդիրի նահանգապետ Մ. Ֆիրաթ Թաշոլարը ստուգել է անցակետում ընթացող վերակառուցման և ենթակառուցվածքային աշխատանքները։ Նա տեխնիկական խմբի հետ միասին այցելել է սահմանային շենքեր և անցման երթուղիներ՝ ընդգծելով, որ աշխատանքները նախատեսվում է ավարտել կարճ ժամանակում։
Հիշեցնենք, որ 1993 թվականից ի վեր անցակետը փակ էր քաղաքացիական անցումների համար։
Նշվում է նաև, որ Ալիջանի սահմանային անցակետի բացումը կարևոր կլինի տարածաշրջանի տնտեսության զարգացման համար։ Բացման դեպքում նախատեսվում է Իգդիրի և հարակից նահանգների առևտրային ակտիվության աճ, կկարճանա Կովկասով իրականացվող փոխադրումների երթուղիները, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև այցելությունների աճը կնպաստի տարածաշրջանի զբոսաշրջությանը։

