Եպիսկոպոսաց ժողովը կկայանա. ի՞նչ նոր մանրամասներ է հայտնել Մայր Աթոռը
Եպիսկոպոսաց ժողովը կկայանա։ Տեղեկությունը հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։ Նրա խոսքով՝ ժողովի անցկացման վայրը չի փոխվել։
Ավելի վաղ Մայր Աթոռի ներկայացուցիչը նշել էր, որ ժողովի կազմակերպման շուրջ քննարկումներ են ընթանում։
Նախատեսվում է, որ Եպիսկոպոսաց ժողովը կանցկացվի փետրվարի 16–19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով։
Հիշեցնենք, որ հունվարի վերջին Քննչական կոմիտեն տեղեկացրել էր Հայաստանյայց առաքելական եկեղեցուն առնչվող քրեական վարույթի մասին՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի գործի շրջանակում։ Գործով հարցաքննության էին հրավիրվել նաև մի շարք բարձրաստիճան հոգևորականներ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը։

