Կասեցվել է «ԷՍ ԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի և հեղուկ գազի վաճառքը

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական գործողությունների ընթացքում խախտումներ է հայտնաբերել բենզինի և հեղուկացված ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքով զբաղվող լցակայանում, որը պատկանում է ԷՍ ԷՍ ՕԻԼ ՍՊԸ-ին։

Ստուգումն իրականացվել է Երևանի Դավիթ Բեկի փողոցի 130/7 հասցեում գործող լցակայանում։ Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ ընկերությունը շահագործել է չստուգաչափված չափիչ սարքեր։

Հայտնաբերված խախտումների հիմքով կասեցվել է լցակայանի բենզինի և հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակների աշխատանքը՝ մինչև խախտումների ամբողջական վերացումը։

Տնտեսվարող սուբյեկտը ենթարկվելու է վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։