Կենսաչափական անձնագրերը և նույնականացման քարտերը հասանելի կլինեն այս տարվա աշնանից

ՀՀ քաղաքացիները այս տարվա աշնանից կկարողանան ստանալ նոր կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր։ Այս մասին 2025 թվականի տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նախարարը նշել է, որ այս պահին աշխատում են անձնագրի դիզայնի վերջնականացման վրա, և մոտ ապագայում հանրությանը կներկայացվի նոր փաստաթղթերի արտաքին տեսքը։ Նույնիսկ երբ կենսաչափական համակարգը ներդրվի, հին նմուշի անձնագրերը կշարունակեն գործել մինչև վավերականության ժամկետի ավարտը։

Նոր անձնագրերի և նույնականացման քարտերի արժեքը դեռ վերջնականացման փուլում է և շուտով կհանրայնացվի։ Նախարարի խոսքով՝ մտադիր են նաև ներդնել մեխանիզմներ, որոնք քաղաքացիներին կմոտիվացնեն ավելի հաճախ դիմել նոր կենսաչափական անձնագրեր ստանալու համար։

Նշենք, որ Հայաստանում ավելի քան 10 տարի անձնագրերն ու ID քարտերը մատակարարում էր լեհական PWPW ընկերությունը։ 2025 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող է ճանաչվել IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումըը։