Հրապարակվել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտնել է հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը։
Փետրվարի 11-ի տվյալներով՝ ընտրական իրավունք ունի 2,489,031 քաղաքացի։
Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թվերը ըստ մարզերի հետևյալն են. Արագածոտնի մարզ՝ 113,302, Արարատի մարզ՝ 220,058, Արմավիրի մարզ՝ 224,696, Գեղարքունիքի մարզ՝ 178,402, Լոռու մարզ՝ 213,703, Կոտայքի մարզ՝ 238,979, Շիրակի մարզ՝ 209,519, Սյունիքի մարզ՝ 101,648, Վայոց ձոր՝ 43,751, Տավուշի մարզ՝ 101,695։
Ըստ Երևանի վարչական շրջանների՝ Կենտրոն՝ 95,393, Քանաքեռ-Զեյթուն՝ 57,937, Շենգավիթ՝ 113,456, Նուբարաշեն՝ 8,539, Նորք-Մարաշ՝ 10,916, Մալաթիա-Սեբաստիա՝ 109,785, Էրեբունի՝ 91,130. Դավթաշեն՝ 35,028, Արաբկիր՝ 95,763, Ավան՝ 39,919, Աջափնյակ՝ 85,354. Նոր Նորք՝ 100,058։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հիշեցնում է, որ ընտրողների ռեգիստրն իրականացվում է ՆԳՆ ծառայության կողմից, և ընտրողների ցուցակին վերաբերող խնդիրների դեպքում քաղաքացիները պետք է դիմեն համապատասխան լիազոր մարմնին։

