Նարեկ Սամսոնյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով

«Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Փաստաբանի տեղեկացմամբ՝ վերաքննիչ դատարանը բավարարել է պաշտպանական կողմի բողոքը և որոշել կալանքը փոխարինել տնային կալանքով։

Ռուբեն Մելիքյանը նշել է, որ Սամսոնյանը շարունակում է գտնվել հիվանդանոցում և անցնում է հետվիրահատական բուժում։ Նրա խոսքով՝ նա հավանաբար ևս մի քանի օր կմնա բուժհաստատությունում։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Սամսոնյանին տեղափոխել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ բժշկի ցուցումով նա դադարեցրել էր ավելի վաղ հայտարարած հացադուլը։ Ավելի ուշ նրան կրկին տեղափոխել էին քրեակատարողական հիմնարկ, ինչից հետո նա հայտարարել էր, որ շարունակում է հացադուլը։

Հունվարի 29-ին կայացած դատական նիստին Սամսոնյանին դատարան էին բերել անվասայլակով։