Արայիկ Հարությունյանն ու Լիլիթ Մակունցը հանդիպել են հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու վարչապետի գլխավոր խորհրդական, ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Լիլիթ Մակունցը փետրվարի 18-ին Լոս Անջելեսի Իրանահայ միությունում հանդիպել են Լոս Անջելեսի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Այս մասին հայտնում է Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները, արտաքին քաղաքական ձեռքբերումները, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ վերջին փոխայցերն ու ձեռք բերված պայմանավորվածությունները։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խաղաղության գործընթացին, ինչպես նաև Հայաստանի դեմ իրականացվող ապատեղեկատվական արշավներին։

Մարինա Գրիգորյան