Սևանում 19-ամյա երիտասարտի սպանության գործով երկու անձ է կալանավորվել

Սևանում 19-ամյա Արամ Խաչատրյանի սպանության գործով կա երկու կալանավորված։ Տեղեկությունը հաստատել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Գերատեսչությունից հայտնել են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի սպանության հատկանիշներով (155-րդ հոդվածի 1-ին մաս)։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ն. Մ.-ի և Ա. Մ.-ի նկատմամբ։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց 1 ընտրվել մեկ ամսով կալանավորումը։

Սպանությունը տեղի է ունեցել փետրվարի 21-ի կեսօրին՝ Սևանի կենտրոնական հրապարակում։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ Արամ Խաչատրյանին զանգահարել և կանչել են Սևան։ Նա ներկայացել է հանդիպման, ինչից հետո, ըստ նախնական տվյալների, առանց որևէ քննարկման նրան դանակի հարվածներ են հասցվել։

20-ամյա երիտասարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա զինծառայող էր։