Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, սակայն մի շարք ուղղություններում սահմանափակումներ կան։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Գյումրի–Բավրա ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Լոռու մարզի ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Կցորդով բեռնատարների համար փակ են նաև Մաստարա–Լանջիկ, Նորավան–Կապան ավտոճանապարհները և Կարբի գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ ընկած հատվածը։

Լոռու մարզում, Թալինի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Բերդ–Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սիսիան–«Զանգեր» և «Լծենի սար» կոչվող հատվածները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Գորայք ճանապարհահատվածում սաստիկ բուք է, տեսանելիությունը՝ ցածր։ Միևնույն ժամանակ` Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։