«ՀայաՔվեն» միանում է «Միասնության թևերին»

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունն ու «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը համատեղ ուժերով կմասնակցեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

Համագործակցության հուշագիրը ստորագրել են նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն ու միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։

Կողմերը հայտարարում են, որ համագործակցության նպատակը Հայաստանի ապագայի շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելն է և ընտրություններին «Միասնության թևեր» քաղաքական միավորի հիման վրա մեկ միասնական ուժով մասնակցելը։

Հիշեցնենք, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկության օրը նշանակելու մասին։ Հրամանագրի համաձայն՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակվել են 2026 թվականի հունիսի 7-ին:

Մարինա Գրիգորյան