Երևանում մեկնարկել է գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը
Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, պաշտոնապես մեկնարկել է գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը։ Մրցաշարին մասնակցում են ավելի քան 350 մարզիկներ 40 երկրից։ Հայաստանը ներկայացնում է 26 հրաձիգ։
Բացման արարողությունը մեկնարկել է լուսային շոուով, որի ընթացքում ներկայացվել է հրաձգության մարզաձևը։ Այնուհետև տեղի է ունեցել մասնակից երկրների դրոշների շքերթը։ Դրոշակակիրները մարզիկներ չեն եղել։ Հայաստանի դրոշը մարզահամերգային համալիր մտավ ամենավերջինը՝ որպես ընդունող երկրիր եւ բուռն արձագանքի արժանացավ հանդիսատեսի կողմից:
Երևանում անցկացվող առաջնությանը կմասնակցի նաև Թուրքիան։ Ադրբեջանը մասնակցության հայտ չի ներկայացրել։ Ռուսաստանը և Բելառուսը հանդես կգան չեզոք դրոշի ներքո։
Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի մարտի 1-ին և կավարտվի մարտի 5-ին: Նշվում է, որ փետրվարի 28-ը մարզիկները կօգտագործեն մարզվելու համար։
Առաջնության բացումը ազդարարել է Եվրոպայի հրաձգության կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատները։ Բացման արարողությանը ներկա են եղել Հայաստանի վարչապետը, բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնակից երկրների պատվիրակություններ, մարզիկներ, մարզիչներ և մարզասերներ։

