Երևանում շարունակվում է Հրաձգության Եվրոպայի առաջնությունը

Շարժվող թիրախ, նորմալ վազք կանանց եզրափակիչում հաղթել է Լիլիթ Մկրտչյանը՝ եզրափակչում առավելության հասնելով Գոհար Հարությունյանի նկատմամբ և չորրորդ անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն։ Երրորդ տեղը զբաղեցրել է Մարգարիտա Կարկանը (Ուկրաինա)։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։

Երիտասարդ աղջիկների պայքարում ոսկե և արծաթե մեդալները նվաճել են Հայաստանի ներկայացուցիչներ Լիլիթ Մկրտչյանն ու Անահիտ Սարգսյանը։ Երրորդ տեղը զբաղեցրել է Ալինա Կտալկանը։

Ավելի վաղ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորը (Հունգարիա) դարձել էր կանանց օդամղիչ ատրճանակի 10 մետր մրցաձևի հաղթող։ Երկրորդ տեղում 238.2 միավորով Մանյա Սլակն է (Սլովենիա), իսկ երրորդը՝ 215.0 միավորով Անտուանետա Կոստադինովան (Բուլղարիա)։Կանանց թիմային հաշվարկում առաջին տեղում Հունգարիան է, երկրորդը՝ Վրաստանը, իսկ երրորդը՝ Բուլղարիան։