Հայաստանը՝ միջազգային պարբերականում
Զբոսաշրջության կոմիտեն փոխանցում է, որ Euronews Travel միջազգային պարբերականի համարում Հայաստանը ներկայացվում է որպես գրավիչ ուղղություն համաշխարհային զբոսաշրջիկների համար, որը այժմ ավելի հասանելի է, քան երբևէ։
2026 թվականի հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը Հայաստանը սահմանել է վիզաների ազատականացում 113 երկրի քաղաքացիների համար՝ թույլ տալով նրանց մնալ երկրում մինչև 180 օր առանց վիզայի։
Այս նախաձեռնության շնորհիվ ակնկալվում է զբոսաշրջիկների թվի աճ՝ խթանելով ուղևորությունները, երկրի մշակույթի ու բնության խորքային ուսումնասիրումը։
Euronews-ը ընդգծում է, որ Հայաստան այցելողները կարող են տեսնել հին վանքեր, յուրահատուկ ճարտարապետություն և նորաոճ սրճարանային մշակույթ, որոնք դարձնում են Հայաստանը պարտադիր այցելության ուղղություն նրանց համար, ովքեր փնտրում են թե՛ ժառանգություն, թե՛ ժամանակակից փորձառություններ։

