Դուբայի երկու օդանավակայանները կվերսկսեն աշխատանքը սահմանափակ ձևաչափով

Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները հայտնել են, որ Դուբայի երկու օդանավակայաններն մարտի 2-ի երեկոյան կվերսկսեն աշխատանքը։

Հաղորդագրության համաձայն՝ աշխատանքը կվերականգնվի սահմանափակ ձևաչափով․ թույլտվություն է տրվել Դուբայի միջազգային օդանավակայանից (DXB) և Ալ Մաքթումի միջազգային օդանավակայանից (DWC)։ ոչ մեծ թվով չվերթերի իրականացման համար։

Օդանավակայանների ղեկավարությունը նշել է, որ այսօր նախատեսվում է իրականացնել սահմանափակ քանակով թռիչքներ։

Ուղևորներին կոչ է արվել նախապես ճշտել տեղեկությունները իրենց ավիաընկերություններից, ստանալ չվերթի վերաբերյալ հաստատում և միայն դրանից հետո մեկնել օդանավակայան։

Դուբայը և ընդհանրապես Արաբական Միացյալ Էմիրությունները կարևոր տարանցիկ հանգույց են Հայաստանի համար։ Շատ հայեր այնտեղ աշխատում են կամ այնտեղով են Հայաստան վերադառնում։ Բացի այդ՝ ԱՄԷ-ն նաև հայերի համար լավագույն զբոսաշրջային ուղղություններից մեկն է։