Բեյրութում գտնվող «Երևան» երիտասարդական նվագախումբը կվերադառնա Հայաստան
Երևանի քաղաքապետարանը որոշել է Բեյրութում գտնվող «Երևան» երիտասարդական նվագախումբը Հայաստան վերադարձնել նախատեսված ժամկետից շուտ, պայմանավորված տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակով։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նվագախումբը ներկայումս մասնակցում էր Ալ-Բուստան միջազգային երաժշտական փառատոնին և հանդես է եկել միջազգային աստղերի հետ համատեղ։ Ավինյանը նշեց, որ համակցված ելույթները հաջող են անցել, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ երեխաները նախատեսվածից շուտ կվերադառնան Երևան։
Քաղաքապետն ընդգծեց, որ ինտենսիվ կապի մեջ են Լիբանանում ՀՀ դեսպանության և ավիափոխադրողի հետ՝ երեխաների վերադարձը կազմակերպելու համար։ Ավինյանը նաև տեղեկացրեց, որ զրուցել է գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ և վստահեցրել, որ երեխաները լավ են, ու հորդորեց ծնողներին չանհանգստանալ։
2025 թվականին հայտնի էր դարձել, որ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հենքի վրա կստեղծվի «Երևան երիտասարդական նվագախումբ» ՀՈԱԿ: Նախագծի նպատակը համայնքային մնայուն կառույցի հիմնումն է, որը պետք է դառնար Երևանի մշակութային դեսպանը համաշխարհային բեմում:

