Երկու օրում ՀՀ 190 քաղաքացի տեղափոխվել է Մասկատ

ԱԳՆ մամուլի խոսնակը հաղորդում է որոշ տվյալներ ԱՄԷ-ում՝ Աբու Դաբիում և Դուբայում, ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների կողմից Օմանով ՀՀ վերադարձած քաղաքացիների տեղափոխության մասին։

Հավաքագրվել են բոլոր քաղաքացիների տվյալները, և նրանց անվճար ավտոբուսներով տեղափոխել են Մասկատի օդանավակայան։

Մարտի 4-ին դեպի Մասկատ տեղափոխվել է 94 քաղաքացի, մարտի 5-ին՝ 58 քաղաքացի, մարտի 6-ին՝ 38։ Երեք օրվա կտրվածքով Աբու Դաբիից և Դուբայից ընդհանուր ՀՀ 190 քաղաքացու համար ապահովվել է տեղափոխումը Մասկատ։ Դուբայում տեղական իշխանությունների կողմից կազմակերպվել է ոստիկանական ուղեկցություն: Գրանցված, բայց չտեղափոխված քաղաքացիները այդ պահին նախընտրել են մնալ Դուբայում:

Այս պահի դրությամբ ԱՄԷ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինները հավաքագրել են այնտեղ գտնվող բոլոր 170 քաղաքացիների տվյալները, ներառյալ Աբու Դաբիում գտնվող 30 հայ ուսանողներինը։

Դուբայի որոշ հյուրանոցներում թռիչքները բաց թողած քաղաքացիներին հանդիպած խնդիրների դեպքում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ներգրավվել է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով, և համապատասխան տեղեկություններ տրամադրվել են ԱՄԷ ԱԳ նախարարությանը:

Մարինա Գրիգորյան