Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել
Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն առավոտյան ձերբակալել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նույն գործի շրջանակում ձերբակալվել է նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյան-ը։
Կոմիտեի հաղորդմամբ՝ իրենց վարույթում քննվող քրեական գործի շրջանակում մի շարք անձինք ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքների համար։ Ձերբակալվածների թվում են ինչպես նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այնպես էլ Պետական գույքի կառավարման վարչության նախկին ղեկավար պաշտոն զբաղեցրած անձ։
Արտեմ Ասատրյանի ձերբակալությունը ևս կապված է նույն քրեական վարույթի հետ։
Նշենք, որ Ասատրյանը զբաղեցրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը 2011–2018 թվականներին։

