
44-օրյա պատերազմի մասնակիցների նկարները ներկած կինը ընդունել է մեղադրանքը
Համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում 44-օրյա պատերազմում զոհվածների դիմանկարները:
Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել էր Երևանի բնակիչ 62-ամյա կինը։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ կինը ընդունել է մեղադրանքը։ Նա հայտարարել է, որ զղջում է կատարվածի համար։
Կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, և անձն ազատ է արձակվել արգելանքից։
Նախաքննությունը շարունակվում է։
Շուշան Ասրյան