
Արարատ Միրզոյանը անդրադարձել է հայ-թուրքական սահմանի ամբողջական բացմանը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում պատասխանել է, թե ինչու մինչ այժմ չի բացվել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և Հայաստանի ու Թուրքիայի դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար։
Թուրքիան հրապարակային շատ վաղուց պատասխանել է։ Մեծ հաշվով իրենք ասում են, որ սահմանի ամբողջական բացման պատրաստ են։ Որքան հասկանում ենք և՛ շփումներից, և՛ հանրային հայտարարություններից, խնդիրներ շատ մեծ չենք տեսնում ճանապարհին, ի դեպ, մենք ևս չենք տեսնում։
Անդրադառնալով նաև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերին՝ Միրզոյանը նշեց․
Թուրքիան, այնուամենայնիվ, իրենց հետ մեր հարաբերությունների կարգավորումը կապում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի հետ։ Մնացած առումով մեր երկխոսությունը շատ դինամիկ է, բովանդակային։ Այնտեղ մեծ ու փոքր տարբեր անելիքներ կան, որոնց շուրջ մեծ հաշվով փոխըմբռնում էլ կա։