
Ներքին Բազմաբերդ բնակավայրում վերակառուցվում է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին
Ընթանում են Արագածոտնի մարզի Սուրբ Մարիամ Աստվածածին կիսակառույց եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտարարություն է տարածել Թալինի համայնքապետարանը։ Եկեղեցին կառուցվել է 1990 թվականին՝ Հենզել Եղիազարյանի կողմից։
Արցախյան գոյամարտի տարիներին եկեղեցու կառուցումը դադարել է և այդպես մնացել մոտ 35 տարի։ Այժմ բարերար ենք գտել ու եկեղեցին կարող ենք վերջնական տեսքի բերել, — մեզ հետ զրույցում ասած Ներքին Բազմաբերդի վարչական ղեկավար Մանուկ Հազրոյանը։
Գյուղապետը նշեց, որ եկեղեցին կառուցելու համար դիմել են նաև կաթողիկոսարան։ Սակայն գումարի բացակայության պատճառով այդպես էլ կիսակառույց է մնացել։
Չնայած իր վիճակին՝ եկեղեցին բնակիչների համար ուխտատեղի է դարձել։
2020 թվականին գյուղի բնակիչների կողմից նվիրաբերություն է արվել եկեղեցուն։ Բարեկարգվել է եկեղեցու շրջակայքը։ 2024 թվականին արդեն Եֆրին Բաղի հովանավորությամբ սկսվել են հիմնական վերակառուցման աշատանքները։