ՀայաստանՌազմական

Հայաստանը Հնդկաստանից կարող է ձեռք բերել Su-30MKI կործանիչներ

Հայաստանը Hindustan Aircraft Limited-ի հետ քննարկումներ է սկսել ութից տասներկու Su-30MKI-ի մատակարարման շուրջ։ Սրա մասին հայտնել է ֆրանսիական Avions legendaries-ը։

Հայաստանի Զինված ուժերի ավիացիայի վարչության պետ Հովհաննես Վարդանյանը «Միջազգային պաշտպանական ավիացիոն ցուցահանդես 2024»-ի զորավարժությունների շրջանակում նշել էր, որ դիտարկում են Su-30 կործանիչների արդիականացման հնարավորությունը Hindustan Aeronautics Limited-ի (HAL) օգնությամբ։

Հայաստանը առաջին փուլով ցանկանում է արդիականացնել չորս Su-30-երը։ Արդիանականացումը կապված է ռադարի հետ․ ռուսական PESA ռադարը կփոխարինվի Uttam AESA ռադիոտեղորոշիչով։

Երկրորդ փուլով Հայաստանը HAL-ից կարող է ձեռք բերել ութից տասներկու Su-30MKI կործանիչներ։

Դեռ սեպտեմբերին The Print-ը հայտարարել էր, որ Հայաստանը դիմել է Հնդկաստանին` հնդկական հրթիռների հնարավոր գնման առաջարկով, ինչպես նաև Su-30-ի հնարավոր արդիականացման համար։