ՀայաստանՍոցիալական

Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաք է սկսում

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաք է սկսում։ Սրա մասին հայտնել է Մարությանը իր ֆեյսբուքյան էջում։ 

Մարությանը նշել է, որ իրենց խմբերը կշրջեն քաղաքում և ստորագրահավաք կանեն այդ որոշման դեմ։ Արդյունքում ավագանու որոշման նախագծով կստիպեն հրաժարվել թանկացման չարդարացված մտադրությունից։

Մարությանը տեսանյութով փոփոխություն է առաջարկել․ այն փաթեթները, որոնք ավագանին առաջարկում է, կմնան նույնը։ Փոփոխությունը կլինի այն, որ տրանսպորտով մեկ ուղևորությունը կմնա 100 դրամ։