ԱշխարհՔաղաքականություն

Մոլդովայի նախագահի ընտրություններում հաղթել է եվրոպամետ թեկնածուն

Եվրոպամետ Մայա Սանդուն հաղթել է Մոլդովայի նախագահական ընտրություններում 55,04 տոկոս ձայներով։ Նրա մրցակիցն էր ռուսամետ նախկին դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն։

Սանդուին շնորհավորել և աջակցություն են հայտնել եվրոպական մի քանի երկրների առաջնորդներ։ Շնորհավորել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մինչ ընտրությունները տեղի էր ունեցել Սահմանադրության մեջ եվրաինտեգրումն ամրագրելու հարցի հանրաքվե։ Դրան հավանություն է տվել մասնակցածների 50,3 տոկոսը։

Մոլդովան Եվրոպայի բնակչության թվով ամենափոքր երկրներից մեկն է: Դա պայմանավորված է մեծ արտագաղթով։ Մոլդովայի քաղաքացիները իրենց ձայնը տվել են փոստով Կանադայից, ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից։

Շուշան Ասրյան