ՀայաստանՔաղաքականություն

Մեղրիի, Երասխի և Իջևանի երկաթգծերը կվերագործարկվեն

Հայ-ադրբեջանական ապաշրջափակման կոնտեքստում քննարկվում է երկաթգծերի վերագործարկումը։ Սրա մասին ճեպազրույցում հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նախատեսվում է վերագործարկել Մեղրիի, Երասխի և Իջևանի երկաթգծերը։ Մեղրիի հատվածը ավելի մեծ կապի ու հնարավորությունների համակարգ է թե Իրանի, թե արդեն Ադրբեջանի, թե նաև Թուրքիայի մասով։

Համընդհանուր խաղաղության խաչմերուկով պետք է բոլոր երկաթգծերը վերագործարկվեն։ Այս գործընթացի համար պետությունը նախնական նախատեսել էր 200 միլիոն դոլար։ 

Հայաստանը կվերագործարկի նաև իր ինքնիշխան տարածքով անցնող բոլոր կապուղիները՝ ապահովելով բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անվտանգությունը։ Այս նախաձեռնությունը ներառված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։