
Վերապատրաստված բուժքույրեր՝ Երևանի 162 մանկապարտեզներում
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության և հանրակրթության վարչությունները համատեղ իրականացրել են վերապատրաստման դասընթացներ։ Այն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության 162 մանկապարտեզների բուժքույրերի համար։
Դասընթացները վարել են Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող առաջատար բժիշկ-մասնագետները։ Ներկայացվել է ամենօրյա աշխատանքում կիրառվող գործելակարգերը և աշխատանքային մեխանիզմները։
Դասընթացների շրջանակներում կարևորվել է բուժքրոջ դերը պատվաստային գործընթացներում։ Ուսուցանվել և ցուցադրվել են առաջին բուժօգնության հմտությունները։
Վերապատրաստված բուժքույրերը կկարողանան կանխել վարակիչ հիվանդությունները, ցուցաբերել 1-ին բուժօգնություն և դեր ունենալ պատվաստումների գործընթացում։
Նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ։