ՀայաստանՍպորտ

«Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստները չեն ստացել մի քանի ամսվա աշխատավարձ

«Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստների մտադիր են այսօր կայանալիք «Արարատ-Արմենիայի» դեմ հանդիպումը բոյկոտել։ Արդեն մի քանի օր է, ինչ մի քանի ֆուտբոլիստներ չեն մարզվում աշխատավարձ չստանալու պատճառով։

Թիմի ֆուտբոլիստները չեն ստացել սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների աշխատավարձը, ինչպես նաև 6 հավելավճար։

Ակումբը Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 12 խաղում գրանցել է 4 հաղթանակ՝ պարտվելով 7 խաղում ու գրանցելով 1 ոչ-ոքի։

Հուլիսի 20-ին «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբը հայտարարել էր նոր սեփականտիրոջ մասին։ «Սիրմիում Սպորտս» կազմակերպությունը դարձել էր նոր սեփականատերը։ Ակումբի նախագահը հայկական արմատներով ավստրալացի բիզնեսմեն Ռոբերտ Բասսիլին է։ Նա 2018 թվականի հեղափոխությունից հետո փորձում է ներդրումներ կատարել հայկական շուկայում։ Ակումբը փոփոխություններ է իրականացրել նաև մարզչական շտաբում։