
Սիսիան-Քաջարան ճանապարհը նախատեսվում է կրճատել 54 կմ-ով
Կառավարության նիստում այսօր քննարկվել է Սիսիան-Քաջարան ճանապարհին կառուցվող կամուրջների և թունելների հարցը։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց նախագիծը, որը նախատեսվում է ավարտել մինչև 2033 թվականը։ Ըստ նախագծի՝ նախատեսված է կառուցել 27 կամուրջ և 9 թունել։ Գործող ճանապարհը կկրճատվի 54 կմ–ով՝ գրեթե կրկնակի, 1․5-2 ժամով կկրճատվի երթևեկության ժամանակը, միջին արագությունը 50կմ/ժ-ից կդառնա 100 կմ/ժ։
Նախարարը նշեց, որ առաջին անգամ Հայաստանում կկիրառվի կանաչ կամուրջներ, որոնք կապահովեն կենդանիների միգրացիոն անխափան հոսքերը։
Շուշան Ասրյան