ՀայաստանՍպորտ

Հայկական ակումբային ֆուտբոլի ամենակարևոր հանդիպումը․ «Նոան» րոպեներ անց կմրցի «Չելսիի» դեմ

Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 3-րդ տուրում Երևանի «Նոան» «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կմրցի Լոնդոնի «Չելսիի» դեմ։ 

Հայկական ակումբը  առաջին երկու հանդիպումներից հետո ունի 3 միավոր։ Ռուի Մոտայի սաներն առաջին խաղում հաղթել էին «Մլադա Բոլեսլավին» 2։0 հաշվով։ Երկրորդ տուրում երևանյան ակումբը Ավստրիայում տեղի «Ռապիդին» նվազագույն հաշվով պարտվեց։

Երրորդ տուրում «Նոան» հայկական ակումբային ֆուտբոլի ամենակարևոր ու սպասված հանդիպումն է անցկացնելու լոնդոնյան գրանդներից մեկի՝ «Չելսիի» դեմ։ 

«Նոային» անդարդարձել էին անգամ արտասահմանյան հեղինակավոր լրատվամիջոցները։ New York Times-ը ներակայացրել էր ակումբի պատմությունը և եվրոպական հաջողությունները, ինչպես նաև իր ընթերցողներին ծանոթացրել հայկական ակումբի կազմին և գլխավոր մարզիչ Ռուի Մոտային։

«Չելսիի» հետ խաղից առաջ բրիտանական BBC-ն իր ընթերցողներին պատմել է ակումբի պատմության և մոտեցումների մասին։

Հանդիպումը մեկնարկելու է կեսգիշերին։ Հայտնի է երևանյան և լոնդոնյան ակումբների մեկնարկային կազմերը․

«Չելսի». Ֆիլիպ Յորգենսեն, Աքսել Դիսասի, Տոսին Ադարաբիոյո, Բենու Բադիաշիլ, Ռենատու Վեիգա, Թայրիք Ջորջ, Էնցո Ֆերնադես, Միխայիլ Մուդրիկ, Ժոաու Ֆելիքս, Քրիստոֆեր Նկունկո, Մարկ Գիու:

«Նոա». Օգնյեն Չանչարևիչ, Սերգեյ Մուրադյան, Հովհաննես Համբարձումյան, Ալեքսանդր Միլկովիչ, Գոնսալու Սիլվա, Յան Էտեկի, Գուստավո Սանգարե, Գոռ Մանվելյան, Էլդեր Ֆերեյրա, Էրալդ Չինարի, Գոնսալու Գրեգորիո: