ԱշխարհՔաղաքականություն

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեդիա

Նոյեմբերի 11-12-ը արտործնախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Շվեդիա։ Այս մասին հայտնել է նախարարության մամուլի խոսնակը։

Ըստ հաղորդագրության՝ նախատեսված է հանդիպում երկու երկրների արտգործնախարարների և այլ պաշտոնյաների միջև։

Նախարարի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է Շվեդիայի հետ քաղաքական երկխոսության և գործընկերության ընդլայնմամբ՝ ներառյալ ԵՄ-ի շրջանակներում:

Շուշան Ասրյան