ՀայաստանՊատահար

Ավտովթար Երասխ գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Նոյեմբերի 11-ին Մեղրի-Երևան ավտոճանապարհին՝ Երասխ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ռ. Խ., ծնված 1983 թ․) և Արարատ-Սուրենավան երթուղին սպասարկող «GAZelle» մակնիշների (վարորդ՝ է. Բ., ծնված 1949 թ.) ավտոմեքենաները։ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Ավտովթարի պատճառով առաջացել է գազի արտահոսք։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։