
Հայ սամբիստները աշխարհի առաջնությանը 6 մեդալ են նվաճել
Նոյեմբերի 8-10-ը Ղազախստանի Աստանա քաղաքում անցկացված մարտական սամբոյի աշխարհի առաջնությունում հայ սամբիստները 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել։
Հայաստանի հավաքականից արծաթե մեդալակիրներ են դարձել 64 կգ քաշային Մայիս Ներսիսյանը և 98 կգ քաշային Արսեն Խանջյանը։
Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել են 58 կգ քաշային Համլետ Սուքիասյանը, 98 կգ քաշային Արման Ավանեսյանն ու սամբոյի կանանց +80 կգ քաշային Աննա Մկրտչյանը։ Բրոնզե մեդալ է նվաճել նաև Արցախից բռնի տեղահանված 58 կգ քաշային Դավիթ Հովսեփյանը։ Նա մրցաշարին մասնակցել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո։
Սամբոյի աշխարհի 2023 թվականի առաջնությունը անցկացվել էր Երևանում։ Այդ ժամանակ Հայաստանի հավաքականները միասին հաղթել են 5 արծաթե և 5 բրոնզե մեդալ։